2019 թ. մայիսի 17-ին, ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում (Երևան, Մ. Բաղրամյան 24/4) տեղի կունենա պատմական գիտությունների թեկնածու Կարո Ժամխարյանի (1986–2016) «Կրթամշակութային կյանքը և հայապահպանության խնդիրները Սիրիայի և Լիբանանի հայկական համայնքներում 1920-1930-ական թթ.» գրքի շնորհանդեսը:
Գրքում անդրադարձ է կատարված Սիրիայի և Լիբանանի հայկական համայնքների ձևավորմանը, հայապահպան առաքելության կազմակերպմանը, որբանոցներին, կրթական հաստատություններին, թատերական, գրական կյանքին, պարբերական մամուլին: Նշված խնդիրներն ուսումնասիրվել են արխիվային փաստաթղթերի, հուշագրությունների, ժամանակի մամուլի և գիտական գրականության համակողմանի օգտագործմամբ: