2019 թ. մայիսի 10-12-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքի Արիստոտելի համալսարանում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով, որը կրում էր «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում և դրա հետևանքները (1908-1923 թթ.)» խորագիրը: Գիտաժողովին մասնակցում էին մի քանի տասնյակ երիտասարդ և անվանի գիտնականներ Հունաստանից, Հայաստանից, Շվեդիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից:
Զեկուցում ունենալու համար ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից հրավիրված էր ինստիտուտի առաջատար գիտաշխատող Անահիտ Խոսրոևան, որը ներկայացրեց «Երիտթուրքական պաշտոնական ցեղասպան քաղաքականությունն ասորիների ցեղասպանության օրինակով» թեման:
Մանրամասներին ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://ottomangenocides.com/speakers/