Միջազգային գիտաժողով. «Հովհ. Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը»

Մայիսի 15-16-ին Երևանի Հյուսիսային համալսարանում տեղի ունեցավ «Հովհ. Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը» խորագրով միջազգային գիտաժողով: Այն նվիրված էր հայ մեծանուն բանաստեղծի ծննդյան 150-ամյակին:

  

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան Հայ մամուլի և հասարակական մտքի պատմության բաժնի առաջատար գիտաշխատողի պաշտոնակատար, բ.գ.թ. Մարիամ Հովսեփյանը («Հովհ. Թումանյանի՝ Կ.Պոլիս այցելության լուսաբանումը պոլսահայ պարբերականների էջերում») և Նորագույն պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ., դոցենտ Համո Սուքիասյանը («Հովհաննես Թումանյանի դիվանագիտական գործունեության պատմությունից (1918 թ. հուլիս)»):