Մայիսի 24-ին, ժամը 12:00-ին Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում (Երևան, Մ. Բաղրամյան 24/4) տեղի կունենա Ֆրիբուրգի համալսարանի դոկտոր, Շվեյցարիայի կրոնների խորհրդի ընդհանուր քարտուղար Աբել Մանուկյանի «Հնչակյան կուսակցության կազմավորումը Ժնևում և քսան կախաղանների ավանդը» գրքի շնորհանդեսը:
Մասնակիցները հեղինակի մակագրությամբ օրինակներ կստանան: