Սույն թվականի մայիսի 24-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի Կլոր դահլիճում տեղի ունեցավ «Միացյալ Հայաստանի անկախության՝ 1919 թ. մայիսի 28-ի ակտը. պատմություն և արդիականություն» խորագրով գիտաժողով: Բացման խոսք ասաց ԳԱԱ ՊԻ տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:
Զեկուցումներով հանդես եկան նաև ՊԻ աշխատակիցներ Գևորգ Խուդինյանը («Ազգի ու հայրենիքի միասնության հարացույցի փնտրտուքը միջնադարում և նոր ժամանակներում»), Արարատ Հակոբյանը («Միացյալ Հայաստանի անկախության մասին պետական ակտի ընդունման գործընթացը 1919 թ.»), Արմեն Մարուքյանը («Սևրի պայմանագիրն ու Վ. Վիլսոնի Իրավարար վճիռը՝ Միացյալ և Անկախ Հայաստանի ակտի իրականացման սկիզբ»), Լիլիթ Հովհաննիսյանը («Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարի արտացոլումը ԱՄՆ Պետդեպարտամենտի 1917-1920 թթ. փաստաթղթերում»), Մարիամ Հովսեփյանը («Միացյալ և Անկախ Հայաստանի մասին հայտարարության արձագանքը պոլսահայ մամուլի էջերում»):