Գիտահետազոտական ուսումնասիրություն

Սույն թվականի մարտի 6-ից հունիսի 3-ը պատմության ինստիտուտի հին դարերի պատմության բաժնի գիտաշխատող Ալիսա Դումիկյանը գործուղվել է Փարիզ` ուսումնասիրելու «Վանի թագավորության պատմության և պատմական աշխարհագրության ուսումնասիրության հայեցակարգային մոտեցումները ֆրանսիական պատմագրությունում» թեման:

 

Հանդիսանալով 2018-2019 թթ. «Ատլաս » ծրագրի  շրջանակում կայացած մրցույթի հաղթող՝ նա աշխատել է Ֆրանսիայի Ազգային գրադարանի, Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի, Նանտեղի համալսարանի Ռ. Ժինուվեսի անվան հնագիտության և ազգաբանության հաստատության և Ֆրանսիական քոլեջի գրադարաններում` մասնակցելով սույն հաստատությունների կողմից կազմակերպվող գիտական միջոցառումներին և սեմինարներին: Ծրագիրը նախատեսված է 2013 թ-ից հետո թեկնածուական կոչում ստացած երիտասարդներին Ֆրանսիայի գիտահետազոտական հաստատությունների գրադարաններում և արխիվներում հետազոտական աշխատանքի հնարավորություն ընձեռելու համար:

Մանրամասներին ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://www.fmsh.fr/en/chercheur/alisa-dumikyan

                                                                                       https://bulac.hypotheses.org/17976