Ա. Բակունցի 120-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով

Ս. թ. հունիսի 14-ին Գորիսում տեղի ունեցավ հանրապետական գիտաժողով՝ նվիրված մեծանուն արձակագիր Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին, որը կազմակերպել էր Գորիսի պետական համալսարանը:

Գիտաժողովի կազմկոմիտեում ընդգրկված էր նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը:

Ակսել Բակունցի 120-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Գ. Ստեփանյանի նախաձեռնությամբ հուշատախտակ փակցվեց այն շինության պատին (Կոմիտասի փ. № 15), որտեղ գործել է Գորիսի եկեղեցական-ծխական դպրոցը, ուր նույն թվականներին սովորել է Ակսել Բակունցը:

  

Գիտաժողովում զեկուցվեց և քննարկվեց 23 թեմա:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում էին Հայաստանի և Արցախի հանրապետությունների գիտնականները: Զեկուցումներով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատողները հետևյալ թեմաներով.

Գևորգ Ստեփանյան - Ակսել Բակունցը Գորիսի եկեղեցական-ծխական դպրոցի աշակերտ:

Արմեն Կարապետյան - «Ակսել Բակունցը անխարդախ ժողովրդայնության առաջամարտիկ խորհրդահայ գրականության մեջ» աշխատությունը:

Գայանե Ղազարյան - Ակսել Բակունցի դերը հայ-ադրբեջանական սահմանների ճշտման խնդրում (1920- ական թթ.):