ՍԴՀԿ ԿՎ նախկին անդամ Վազգեն Կալթակճյանի արձագանքը Տխրունիականների գործողությունների կապակցությամբ

Պատվավոր դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյան,

Ինձ համար շատ մտահոգիչ է դիտել Պատմության ինստիտուտի առջև կատարած բողոքի ցույցի տեսանյութը, որը կազմակերպվել է «Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության կողից:

Մտահոգիչ է նաև նրանց գործողությունները և պահանջները այն դեպքում, երբ չունեն որևէ գիտելիք Հնչակյան կուսակցության պատմության մասին։

Ձեր հարցազրույցը Yerkir.am-ին դիպուկ էր, և ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ։ «Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության առաջնորդները պետք է ամաչեն իրենց գործողությունների համար:

Ես ներկա եմ եղել ինստիտուտի կողմից կազմակերպած հնչակյան երկու գրքերի շնորհանդեսին, որտեղ հիմնական զեկուցողը եղել եք Դուք։ Մեկի հեղինակը դոկտոր Եղիկ ՃերեՃյանն էր, մյուսինը՝ դոկտոր Աբել Մանուկյանը։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և Պատմության ինստիտուտին Ձեր կատարած հիանալի աշխատանքի համար։

Ես Ձեր կողքին եմ,

Հարգանքներով՝

Վազգեն Կալթակճյան