Ս. թ. հունիսի 24-֊ին Խ. Աբովյանի անվան Հայկական մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Հայաստանը 1920-1990 թթ.» գիտաժողովը՝ հանրապետության տարբեր գիտակրթական հաստատությունների մասնագետների մասնակցությամբ:
Լիագումար նիստում «Հայկական ազգային պետական կազմավորումների ձևավորման խնդիրը 1920-ական թվականների սկզբին» զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։