Միջազգային գիտաժողով. «Հայոց Արևելից կողմանք. պատմություն և մշակույթ»

Օգոստոսի 26-ին Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Հայոց Արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովը:

  

Բացման խոսքով հանդես եկան Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության նախագահ Վալենտինա Կալցոլարինը:  

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից զեկույցով հանդես եկավ Արտակ Մաղալյանը: