Մեկնարկեց Երկրորդ աշխարհամարտի սկսման 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը

Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայում մեկնարկեց Երկրորդ աշխարհամարտի սկսման 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը 23 երկրների պատմաբանների մասնակցությամբ։

  

Ողջույնի խոսքերով հանդես եկան Ռուսական պատմագիտական ընկերության նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՌԳԱ համաշխարհային պատմության ինստիտուտի տնօրեն Միխայիլ Լիպկինը, ընթերցվեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ուղերձը։ Լիագումար նիստում «Երկրորդ աշխարհամարտի սկսման 80 տարին. բանավեճ  և իրականություն» թեմայով զեկուցեց ՌԳԱ համաշխարհային պատմության ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանը։ 

 

Զեկուցումների քննարկմանը մասնակցեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։ Երեկոյան Մելքոնյանը ներկա գտնվեց ՌԴ-ում Ավստրիայի դեսպանատանը ակադեմիկոս Չուբարյանին Ավստրիայի ոսկե մեդալով պարգևատրելու պաշտոնական արարողությանը։

Հոկտեմբերի 2-ին Ա. Մելքոնյանը նախագահեց առաջին նիստում և ապա ներկայացրեց «Հայ զորականները Երկրորդ աշխարհամարտի առաջին տարիներին» զեկուցումը։

   

«Ֆրանսիան և ԽՍՀՄ֊ը 1939 թ.» թեմայով հետաքրքիր զեկուցում կարդաց մեր հայրենակցուհի, ՌԴ համաշխարհային պատմության ինստիտուտի գիտաշխատող Մարինա Արզականյանը։

Հոկտեմբերի 3-ին ՌԳԱ համաշխարհային պատմության ինստիտուտում ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանի գլխավորությամբ կայացավ ԱՊՀ երկրների պատմության ինստիտուտների ընկերակցության նիստը։ Քննարկվեցին ընկերակցության գործունեությանը վերաբերող տարբեր հարցեր։