ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ. «ՀԱՅԵՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ 1915-1923 ԹԹ․»

Նոյեմբերի 8-9-ին տեղի ունեցավ «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.» խորագրով միջազգային գիտաժողով: Նոյեմբերի 8-ին գիտաժողովը տեղի ունեցավ ՀՑԹԻ գիտաժողովների սրահում, իսկ երկրորդ օրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի գիտաշխատող պ.գ.թ. Կարեն Հայրապետյանը, Հայկական գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Սեդա Օհանեանը, Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի գիտաշխատող պ.գ.թ. Արփինե Բաբլումյանը: