Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի և ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի համատեղ ջանքերով ս. թ. դեկտեմբերի 6-7-ը Երևանի Կոնգրես «Բեսթ Վեսթեռն Փլաս Կոնգրես» հյուրանոցի՝ Բոլռում սրահում տեղի ունեցավ «Կովկաս-Կասպիական տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրողությունների և խեղաթյուրումների լույսի ներքո» խորագիրը կրող միջազգային առաջին գիտաժողովը տարածաշրջանում:
Գիտաժողովի հիմնական նպատակը Կովկասի բնիկ ժողովուրդների էթնիկական, լեզվական, մշակութային, պատմությանը և գրականությանը վերաբերող խնդիրների վերհանումն ու դրանք ակադեմիական շրջանակներում քննարկելն էր։ Գիտաժողովին մասնակցեցում էին մոտ 20 օտարերկրյա մասնագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ, այդ թվում Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդներից թալիշների, լեզգիների, ավարների, օսերի և այլոց ներկայացուցիչներ:
Գիտաժողովի աշխատանքներին՝ «Բաքու քաղաքի հայկական եկեղեցիները» թեմայով զեկուցում ներկայացրեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը: