ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ՊԱՏՄ. ԳԻՏ. ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ՀԱՄԼԵՏ ՄԱԼԽԱՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Ս. թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ պատմական գիտությունների դոկտոր Համլետ Հարությունյանի «ԵՐԵՎԱՆԻ ՆԱՀԱՆԳԻ ՎԱՐՉԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ, ԱՐՀԵՍՏՆԵՐՆ ՈՒ ԱՌԵՎՏՈՒՐԸ» գրքի շնորհանդեսը:

  

Հուշ ցերեկույթը մեկնարկեց  Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի բացման խոսքով:

Այնուհետև գիրքը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց  պ. գ. թ., դոցենտ Համո Սուքիասյանը:

  

Երախտիքի խոսքով հանդես եկան ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, պ. գ. թ., դոցենտ Էդիկ Գևորգյանը, պ.գ.դ., պրոֆ. Արարատ Հակոբյանը, Պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆ. Համլետ Խաչատրյանը, ԵՊՀ  պատմության Ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆ. Էդիկ Մինասյանը և այլք:

 

ՆՇԵՆՔ, ՈՐ ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ, ՊԱՏՄ. ԳԻՏ. ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ՀԱՄԼԵՏ ՄԱԼԽԱՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 5-ԻՆ: