«Մենք ենք մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք

2020 թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների ընտանիքներին, վիրավոր զինվորներին, ինչպես նաև բանակին օգնություն տրամադրելու համար ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակիցների հանգանակած գումարը (808000 դրամ) փոխանցվել է «Մենք ենք մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավի շրջանակում բացված հաշվեհամարին: