ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄՈԶՈՒՄՈՎ

Արցախի ու Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ու վերջինիս կողմից հովանավորվող ահաբեկիչների սանձազերծած պատերազմի օրերին համայն հայության հետ հայ պատմաբաննները շարունակում են իրենց պայքարը թշնամու դեմ։ Լրատվության միջոցներով մեր աշխատակիցները հանդես են գալիս ելույթներով, գիտական հոդվածներով, պարբերաբար մասնակցում համազգային դրամահավաքներին։ Ունենք աշխատակիցներ, որոնք առաջին օրվանից կամավորագրվել են ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ և այժմ առաջնագծում են։ Մյուսները մասնակցել են Արցախին հումանիտար օգնություն հասցնելու գործին։ Հարատև կռիվը շարունակվում է, և այն անխուսափելիորեն մեզ բերելու է բաղձալի ՀԱՂԹԱՆԱԿԻՆ։