Նոր պատմության բաժնի տարեվերջյան նիստ

Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ Նոր պատմության բաժնի հեռավար նիստ՝  Ռ․Սահակյանի, Ս․Սարգսյանի, Հ․ Մուրադյանի, Ա․ Հայրապետյանի, Ն․ Գինոսյանի, Հ․ Ամիրջանյանի, Մ․ Հարությունյանի, Լ․ Քոսյանի, Ն․ Ադամյանի և Մ․ Երանոսյանի մասնակցությամբ։ 

Օրակարգում՝

  1. Մարինե Հարությունյանի «Արցախում (Ղարաբաղ) գրված հայերեն ձեռագրերի ձեռագրացուցակ (1639-1822 թթ.)» վերնագրով մենագրության քննարկում:
  2. Մկրտիչ Դանիելյանի «Աբրահամ Դաստակյանի հասարակական-քաղաքական գործունեությունը» գրքույկի քննարկում:
  3. Տարեկան հաշվետվությունների ամփոփում: