Մարտի 18-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Մոսկվայի պայմանագրի 100-ամյակին:
Քննարկման սկզբում ողջույնի և բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը և ՀՊՄՀ ռեկտոր, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը:
Կլոր սեղան-քննարկումը վարեցին Աշոտ Մելքոնյանը ու Ռուբեն Միրզախանյանը:
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, տ.գ.դ., պրոֆեսոր Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., Ռուբեն Սաֆրաստյանը, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը, պ.գ.դ. Ալեքսանդր Կռիլովը, հետխորհրդային հետազոտությունների փորձագետ Վադիմ Մուխանովը, Ուրալի Դաշնային համալսարանի «Պատմության ֆակուլտետ» դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Պալկինը, Ուրալի Դաշնային համալսարանի Ռուսաստանի պատմության ամբիոնի վարիչ Սերգեյ Սոկոլովը, պ.գ.դ. Արման Եղիազարյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը, պ.գ.թ., դոցենտ Էդգար Հովհաննիսյանը, ի.գ.դ., պրոֆեսոր Վլադիմիր Հովհաննիսյանը, պ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Մարուքյանը, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, պ.գ.դ., Ռուբեն Սահակյանը, պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը, պ.գ.դ., պրոֆեսոր խաչատուր Ստեփանյանը, պ.գ.դ. Ամատունի Վիրաբյանը և պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը: