«Լեռնահայաստան-100» խորագրով գիտաժողովը մեկնարկեց Գարեգին Նժդեհի հուշարձանին ծաղկեպսակի և ծաղիկների խոնարհումով:
Մեծարման և խոնարհումի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը և ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը։
Հիշատակի միջոցառմանը հաջորդեց «Լեռնահայաստան-100» ցուցահանդեսի բացումը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանը, իսկ արխիվի աշխատակիցները ներկաներին ներկայացրին ցուցանմուշները:
Ցուցահանդեսին հաջորդեց գիտաժողովի աշխատանքները:
Բացման խոսքով հանդես եկավ Աշոտ Մելքոնյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկան Սյունյաց թեմի առաջնորդ Մակար Վարդապետ Հակոբյանը և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:
Ներկաներին փոխանցվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ.գ.դ., պրոֆեսոր Արամ Սիմոնյանի ողջույնի խոսքը:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը, պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը, պ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Մարուքյանը, պ.գ.թ., դոցենտ Լիլիթ Հովհաննիսյանը և պ.գ.թ., դոցենտ Համո Սուքիասյանը:
Ապրիլի 27-ին Տաթևի վանական համալիրում տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն՝ նվիրված Լեռնահայաստանի 100 ամյակին։