2021 թվականի հունիսի 1-ին ՀՀ ԳԱԱ ՊԻ նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Վերակազմյալ հնչակյան կուսակցության հիմնադրման 125 և Արփիար Արփիարյանի ծննդյան 170-ամյակներին նվիրված» խորագրով միջազգային գիտաժողով:
Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ ՊԻ Նոր պատմության բաժնի նախաձեռնությամբ:
Ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ ՊԻ տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը։
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան Ալբերտ Խառատյանը («Ա. Արփիարյանը «Մշակի» թղթակից»), Սուրեն Սարգսյանը («Մ. Տամատյանի և Ա. Արփիարյանի գաղափարական ներհակությունները»), Գեղամ Հովհաննիսյանը («Ա. Արփիարյան. Հասրակական-քաղաքական հայացքներն ու գործունեությունը»), Արմենուհի Ղամբարյանը («ԱՄՆ-ում Հայաստանի Առաջին հանրապետության ռազմական առաքելության գործունեության լուսաբանումը հնչակյան մամուլի էջերում»), Քնարիկ Ավագյանը («Արևմուտքում հայ առաջին լոբբիստական կազմակերպությունների հիմնադիր, Վերակազմյալ հնչակյան Միհրան Սվազլյանը Հայաստանի ռազմավարական կողմնորոշման մասին»), Կարեն Մկրտչյանը («Հնչակյան կուսակցության մասնակցությունը 1905-1911թթ. սահմանադրական հեղափոխությունը իրանահայ գաղթօջախում»), Համո Սուքիասյանը («Հայ ժողովրդական կուսակցության «Քաղաքական մոմենտի մասին» բանաձևի ճակատագրի շուրջ»), Արմեն Կարապետյանը («Դրվագներ Վան-Վասպուրականում հնչակյանների, արմենականների և դաշնակցականների գործունեությունից»):
Հեռավար եղանակով գիտաժողովին մասնակցեցին Շվեյցարիայի կրոնների խորհրդի գլխավոր քարտուղար, Աստվածաբանական և փիլիսոփայական գիտությունների դոկտոր Աբել Մանուկյանը («Հնչակեան կուսակցութեան կազմաւորման ակունքների խմբանկարի մը պատմութիւնը եւ Ժընեւի «Յեղափոխական ընկերութեան» ձեւաւորման Թուականը») և Բեյթութի Հայկազյան համալսարանի դոկտոր Անդրանիկ Տագեսյանը («Արմենականները. Վերլուծութիւն կազմակերպութեան առաջին շրջանակի վիճակագրական աղիւսակի (1906 թ. առաջին կիսամեակ) ):
Զեկուցումների ավարտին հետևեց քննարկումը: