Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի Հարավ-Կովկասյան դաշնային համալսարանի հրավերով ինստիտուտի փոխտնօրեն, պ․գ․դ․, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը 2021 թ․ հոկտեմբերի 15-16-ին մասնակցել է այստեղ տեղի ունեցած «Սահմանների ֆենոմենը պատմության և պատմական հիշողության մեջ» միջազգային կոնֆերանսին։
Կ․ Խաչատրյանը ողջույնի խոսքով հանդես է եկել կոնֆերանսի պլենար նիստում, այնուհետև՝ «Հայաստանի տարածքների և սահմանների խնդիրը 1918-1923 թթ.» զեկուցումով, որը հրատարակվել է «Սահմանների ֆենոմենը պատմության և պատմական հիշողության մեջ» գիտական ժողովածուում (Ստավրոպոլ, 2021)։
Կ․ Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Հարավ-Կովկասյան դաշնային համալսարանի ղեկավարության՝ համալսարանի պրոռեկտոր Ն. Ավրալյովի, միջազգային ծրագրերի և նախագծերի բաժնի պետ Վ․ Սամոյլենկոյի, համաշխարհային պատմության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Ի․ Կրյուչկովի, պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Քննարկվել են մեր երկու հաստատությունների, նաև՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ, միջև «Անդրկովկասյան հետազոտությունների կենտրոն» ստեղծելու և դրա շրջանակներում գիտակրթական համագործակցության մասին ստորագրված եռակողմ համաձայնագրով նախատեսված փոծգործակցության հնարավորություններն ու խնդիրները։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր մշակելու՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ, մասին։