Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումներ

2017 թ․ հոկտեմբերի 23-25-ին տեղի կունենա միջոցառումների շարք` նվիրված Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին։ Միջոցառումը իրականացվում է ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, Երևանի պետական համալսարանի, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և Վենետիկի Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ ։

Օրակարգում՝

Հոկտեմբերի 23, ժամը՝ 14։00, «Մխիթարյաններ. 300-ամյա պատմություն» ցուցահանդես (Մատենադարան, հասցե՝ Մաշտոցի 53)

Հոկտեմբերի 24-25, ժամը՝ 10։00 «Վենետիկի Մխիթարյան Միաբանություն-300» միջազգային գիտաժողով (ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճ, հասցե՝ ՄԲաղրամյան 24

Միջոցառումների ծրագիրը կարող եք ներբեռնել այստեղ