ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գրադարանը գործում է ինստիտուտի հիմնադրման օրվանից և ավելի քան կես դար է գիտական ծառայություններ է մատուցում իր այցելուներին: Գրադարանում հավաքված են 13.000 կտոր գրականություն, որը նվիրված է ինչպես հայ, այնպես էլ այլ ժողովուրդների պատմությանը: Գրադարանում առկա է ոչ միայն հայերեն, այլև օտար լեզուներով հարուստ գրականության:Գրադարանը պարբերաբար համալրվում է նոր գրականությամբ, որը ձեռք է բերվում գնումների և նվիրատվությունների շնորհիվ: Գրադարանը համալրվում է նաև ինստիտուտի գիտաշխատողների հրատարակած գրքերով: Կան նաև հնատիպ գրքեր և ձեռագիր աշխատություններ: Գրադարանում գործում է Լեոի և Ս. Ջալջյանի անվան արխիվներ: Գրադարանի ամբողջ գրականությունը քարտագրվում է. կան բոլոր լեզուներով այբբենական և թեմատիկ կատալոգներ: Գրադարանը ստանում է նաև տեղական և օտար պարբերական մամուլ ինչպես ԱՊՀ, այնպես էլ արտասահմանյան այլ երկրներից: Գրադարանում պահվում են նաև “Պատմություն” մասնագիտությամբ պաշտպանված ատենախոսություններ:ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գրադարանը աշխատում է ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-17.00:
Գրադարանի գրքերի ցանկ
Հայերեն
Ռուսերեն
Օտար լեզուներ
Գրադարանի վարիչ` Հասմիկ Սարգսյան
Գրադարանավար՝ Ազնիվ Իսկանդարյան