ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Ս. թ. մայիսի 18-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայաստանի Ա.  Հանրապետութեան 100-ամեակ, գիտաժողովի նիւթեր (21-23 Մարտ 2018)» խորագրով ժողովածուի շնորհանդեսը: 

Ժողովածուն լույս է տեսել 2021թ-ին՝  Անթիլիասիում: Ժողովածուում ամփոփված են 2018թ-ի մարտին Անթիլիասում Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հովհանու ներքո անցկացված եռօրյա գիտաժողովի զեկուցում-հոդվածները, որոնք գիտաժողովին ներկայացրել են Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի տասնյակ պատմաբաններ:

Հանրապետական երկօրյա գիտաժողով Գորիսում

«Լեռնահայաստան-100» խորագրով գիտաժողովը մեկնարկեց Գարեգին Նժդեհի հուշարձանին ծաղկեպսակի և ծաղիկների խոնարհումով:

Մեծարման և խոնարհումի խոսքով հանդես եկան  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը և ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը։