ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը 2021 թ. նոյեմբերի 2-ին կազմակերպում է II միջազգային գիտաժողովը՝ «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» խորագրով
Մասնակցել ցանկացողները մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը պետք է «Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության» բաժին ներկայացնեն զեկուցման հիմնադրույթները 1 էջի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է զեկուցողը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել): 10-օրյա ժամկետում հեղինակներին կտեղեկացվի իրենց թեմաների ընտրության վերաբերյալ: