«Կրթամշակութային կյանքն Արցախում» խորագրով գիտաժողով

Ս․ թ․ մարտի 29-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ «Կրթամշակութային կյանքն Արցախում» թեմայով գիտաժողով:

   

Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, «Համազգային»  հայ կրթական և մշակութային միության ու Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ։

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, «Համազգային» հայ կրթական և մշակութային միության ԿՎ ատենապետ Մկրտիչ Մկրտիչեանը, «Համազգային» հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։

Գիտաժողովի մասնակիցներին հեռավար ողջունեցին և արդյունավետ աշխատանք մաղթեցին ԱՀ ԿԳՍՄ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը և ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը, բ.գ.դ., պրոֆեսոր  Դավիթ Գասպարյանը, պ.գ.դ., Գայանե Մախմուրյանը, պ.գ.թ., դոցենտ Գոհար Վարդումյանը, պ.գ.թ., Արտակ Մաղալյանը, պ.գ.թ., Մարինե Հարությունյանը, պ.գ.թ., Կարեն Թոխաթյանը, պ.գ.թ., Հասմիկ Ամիրջանյանը, պ.գ.թ., Կարեն Մկրտչյանը, հայցորդ Ստյոպա Պետոյանը:

  

Առավել մանրամասն հղմամբ՝

https://yerkir.am/news/view/265623.html?fbclid=IwAR0jhIT-QbdL9fFxVUJHLZCK3qYTh84yqGYUKBGAd0s1tefGE7hnjbz6HNo