ԱՀԱԶԱՆԳ

Արդեն երրորդ շաբաթն է լրատվամիջոցներով հարց եմ բարձրացրել, դիմել եմ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, որպեսզի պարզեմ, թե նոյեմբերի 9֊ի չարաբաստիկ հայտարարությունն արդյոք չունի գաղտնի հավելված՝ շատ ավելի վատթար կետերով։ Պատասխան ոչ մեկը չունի։ Պահանջում եմ պաշտոնական պարզաբանում։ Այսօր հարցերի հարցը Բերձոր (Լաչին) շրջկենտրոնի խնդիրն է։ Կասկած չունեմ, որ Սոդքի հանքի մի մեծ հատվածը բռնազավթելուց հետո նոյեմբերի 30-ի կեսգիշերին ադրբեջանական զինուժը մտնելու է նաև Բերձոր բնակավայր՝ պատճառաբանելով, թե ըստ փաստաթղթի Լաչինը վերադարձվում է իրենց։ Դա կնշանակի անտեսել ճանապարհի երկայնքով հինգ կմ լայնությամբ միջանցք ունենալու մեր իրավունքը։ Չէ որ ճանապարհն անցնում է Բերձորի միջով, և շրջկենտրոնը հինգ կմ լայնությամբ հիմնականում տեղավորվում է այդ միջանցքի մեջ։ Դիմում եմ մեր իշխանություններին և պահանջում՝ ռուսական կողմի օժանդակությամբ ամեն ինչ անել ՀՀ և ԱՀ կյանքի ճանապարհի վրա գտնվող Բերձորը թշնամուն չթողնելու համար։ Դրանից է կախված Արցախի վաղվա օրը։

ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԵՌԱՎԱՐ ՆԻՍՏ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՀԵՌԱՎԱՐ ՆԻՍՏ՝  Ա․ ԽԱՌԱՏՅԱՆԻ, Ա․ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ, Մ․ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ, Մ․ ԵՍՈՅԱՆԻ, Ն․ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ:

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ՝

  1. Ա. ԽԱՌԱՏՅԱՆԻ «ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ԵՎ ԷԳԵՅԱՆԻ ԱՌԱՓՆՅԱԿԻ ԱՅԼ ԳԱՂԹՕՋԱԽՆԵՐ (XVII –XIX դ. I կես)» ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ:
  2.  ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ:                                               

Նոր պատմության բաժնի տարեվերջյան նիստ

Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ Նոր պատմության բաժնի հեռավար նիստ՝  Ռ․Սահակյանի, Ս․Սարգսյանի, Հ․ Մուրադյանի, Ա․ Հայրապետյանի, Ն․ Գինոսյանի, Հ․ Ամիրջանյանի, Մ․ Հարությունյանի, Լ․ Քոսյանի, Ն․ Ադամյանի և Մ․ Երանոսյանի մասնակցությամբ։ 

Օրակարգում՝

  1. Մարինե Հարությունյանի «Արցախում (Ղարաբաղ) գրված հայերեն ձեռագրերի ձեռագրացուցակ (1639-1822 թթ.)» վերնագրով մենագրության քննարկում:
  2. Մկրտիչ Դանիելյանի «Աբրահամ Դաստակյանի հասարակական-քաղաքական գործունեությունը» գրքույկի քննարկում:
  3. Տարեկան հաշվետվությունների ամփոփում: