ԳԻՏԱԿԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՊԻ-ՈՒՄ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ու «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Մարաղա 30․ չպատժված և շարունակվող ցեղասպանություն» խորագրով գիտակագործնական կոնֆերանս:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, «Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

  

Գիտաժողովը նախագահում էր «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից զեկուցումով հանդես եկավ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ. Արմեն Մարուքյանը ﴾«Հայերի նկաատմամբ ադրբեջանի շարունակական ցեղասպան  քաղաքականությունը»﴿: