Օգոստոսի 23֊25-ին ՀՀ ԳԱԱ պատվիրակությունն ակադեմիական վեց ինստիտուտների տնօրենների մասնակցությամբ և ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի գլխավորությամբ այցելեց Արցախի Հանրապետություն։ Պատվիրակությունն այցելեց Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի, հանդիպումներ ունեցավ Արցախի գիտական կենտրոնի անձնակազմի, հանրապետության պաշտոնական շրջանակների հետ։
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը մասնակցեց ազատամարտիկ Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակին նվիրված միջոցառմանը, դասախոսությամբ հանդես եկավ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի դպրոցում մաղավուզցի հայագետ Ջալալ Տեր֊Գրիգորյանի գործունեության մասին, պատվիրակությունը գյուղի գերեզմանատանը ծաղիկներ խոնարհեց գործչի գերեզմանին։ Գիտնականները մեծ գոհունակություն ապրեցին՝ ծանոթանալով Վալլեքս ընկերության Կաշեն հանքավայրի արդյունավետ գործունեությանը։