ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի (ՀԿԴՀ) և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի միջև գիտական համագործակցությունը շարունակվում է:Հոկտեմբերի 21-22-ին ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանում (Ստավրոպոլ) կայացավ «Էթնոքաղաքական կոնֆլիկտները Կովկասում և Մերձավոր Արևելքում» միջազգային գիտագործնական կոնֆերանսը։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը ՀԿԴՀ-ի հետ համագործակցության շրջանակներում այս անգամ գիտաժողովի կազմակերպիչների ցանկում էր։
Ողջույնի խոսքով հանդես եկավ համալսարանի համաշխարհային պատմության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ պրոֆեսոր Իգոր Կրյուչկովը։ Լիագումար նիստում ՀՀ ԳԱԱ ՊԻ տնօրեն Աշոտ Մելքոնյանը ներկայացրեց «Օսմանյան կայսրության ժողովրդագրական քաղաքականությունն Արևմտյան Հայաստանում», պրոֆ. Վահան Մելիքյանը՝ «Իշխանության այլընտրանքի խնդիրը Անդրկովկասում բոլշևիկյան հեղաշրջումից հետո» զեկուցումը։ Հեռավար զեկուցումով հանդես եկավ պ.գ.թ. Հասմիկ Ամիրջանյանը «Պարսկական կայսրության ճգնաժամը և պարսկահպատակ հայերի ազատագրական շարժումների զարթոնքը 18-րդ դարի վերջին)»։ Գիտաժողովին մասնակցում էին ՌԴ և ՀՀ տարբեր գիտաուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։Հոկտեմբերի 22-ին ակադ. Մելքոնյանը հանդիպում ունեցավ Ստավրոպոլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։