2022 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ԽՍՀՄ կազմավորման 100-ամյակը․ 1922-2022» միջազգային գիտաժողովը։
Ինստիտուտի գիտաշխատողներց բացի, գիտաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ Ռուսաստանի ԳԱ ընդհանուր պատմության ինստիտուտից, ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանից (Ստավրապոլ), Ռուսաստանի ԳԱ Ռուսաստանի պատմության ինստիտուտից, Բաշկորտոստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԳԱ ներկայացուցչությունից, Բելառուսի ԳԱԱ պատմության ինստիտուտից, Ռուս-հայկական համալսարանից, ՀՊՄՀ-ից, Հայաստանի ազգային արխիվից, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտից, Տուրիզմի հայկական ինստիտուտից, «Կ․ Բալյանի ճարտարագեղարվեստական արհեստանոց» ՍՊԸ-ից, ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտից, Մոսկվայի պետհամալսարանի Երևանի մասնաճյուղից, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտից և ԵՊՀ-ից։
Գիտաժողովի սկզբում ողջույնի և բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը և ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։
Պլենար նիստում զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆ․ Աշոտ Մելքոնյանը, նույն ինստիտուտի փոխտնօրեն, պ․գ․դ․, պրոֆ․ Կարեն Խաչատրյանը, պ.գ.դ., պրոֆ․ Ալեքսանդր Շուբինը, պ.գ.դ., պրոֆ․ Իգոր Կրյուչկովը, պ.գ.դ., պրոֆ․ Տամարա Կրասովիցկայան, ի.գ.դ., պրոֆ․ Ռաֆայիլ Զինուրովը, պ.գ.թ., Ալեքսանդր Բարանովսկին և Անտոն Եվստրատովը։
Գիտաժողովի չորս նիստերը վարեցին՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պ․գ․դ․, պրոֆ․ Կ․ Խաչատրյանը, ՀՀ ԳԱԱ արվեստագիտության դոկտոր, պրոֆ․, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ա․ Ասատրյանը, Նորագույն պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պ․գ․թ․, դոց․ Լիլիթ Զաքարյանը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ․գ․դ․, պրոֆ․ Էդիկ Մինասյանը։
Պատմության ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան պ․գ․դ․, պրոֆ․ Վահան Մելիքյանը, պ․գ․դ․, պրոֆ․ Արարատ Հակոբյանը, բ․գ․դ․, պրոֆ․ Դավիթ Գասպարյանը, պ․գ․թ․, Գուրգեն Վարդանյանը, պ․գ․թ․, դոց․ Լիլիթ Զաքարյանը, պ․գ․թ․, դոց․ Համո Սուքիասյանը, պ․գ․թ․, Արմեն Բդալյանը, պ․գ․թ․, դոց․ Սուրեն Ավետիսյանը, պ․գ․թ․, Ստեփան Ղարիբջանյանը, պ․գ․թ․, դոց․ Կարինե Շահիդանովան, պ․գ․թ․, Գագիկ ժամհարյանը, պ․գ․թ․, դոց․ Հովհաննես Ալեքսանյանը, պ․գ․թ․, դոց․ Ռուբեն Ազիզբեկյանը, և պ․գ․դ․, Գայանե Մախմուրյանը։