ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը 2023 թ. նոյեմբերի 3-ին կազմակերպում է «Պատմական սկզբնաղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» խորագրով միջազգային առկա և առցանց գիտաժողով՝ նվիրված աղբյուրագետ, պատմաբան, պ. գ. թ., Սուրեն Քոլանջյանի ծննդյան 100-ամյակին:
Մասնակցել ցանկացողները մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը պետք է «Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության» բաժին ներկայացնեն զեկուցման հիմնադրույթները 1 էջի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է զեկուցողը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել): 10-օրյա ժամկետում հեղինակներին կտեղեկացվի իրենց թեմաների ընտրության վերաբերյալ:
Այն թեմաները, որոնք կազմկոմիտեի կողմից կարժանանան դրական կարծիքի, կներկայացվեն կայանալիք գիտաժողովին:
Նյութերը պետք է ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն:
Զեկուցումների համար տրամադրվելու է 15 րոպե:
Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը տպագրվելու են «Պատմական սկզբնաղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» վերտառությամբ հոդվածների ժողովածուում:
Կեցության և սննդի ծախսերը հոգում են մասնակիցները կամ գործուղող կազմակերպությունները: