ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության բաժինը 2024 թ. նոյեմբերի 22-ին կազմակերպում է «Պատմական սկզբնաղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» խորագրով միջազգային առկա և առցանց գիտաժողով՝ նվիրված աղբյուրագետ, պատմաբան, պ.գ.դ., պրոֆ. ակադեմիկոս Վարդգես Միքայելյանի 100-ամյակին:

 

Մասնակցել ցանկացողները մինչև սույն թվականի հոկտեմբերի 30-ը պետք է «Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության» բաժին ներկայացնեն զեկուցման հիմնադրույթները 1 էջի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է զեկուցողը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել): 10-օրյա ժամկետում հեղինակներին կտեղեկացվի իրենց թեմաների ընտրության վերաբերյալ:

Այն թեմաները, որոնք կազմկոմիտեի կողմից կարժանանան դրական կարծիքի, կներկայացվեն կայանալիք գիտաժողովին:

Գիտաժողովին մասնակցության հայտը պետք է ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին մինչև ս.թ. հոկտեմբերի 30-ը: 

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն:

Զեկուցումների համար տրամադրվելու է 15 րոպե:

Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը տպագրվելու են «Պատմական սկզբնաղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» վերտառությամբ հոդվածների ժողովածուում:

Կեցության և սննդի ծախսերը հոգում են մասնակիցները կամ գործուղող կազմակերպությունները: