Գրքի շնորհանդես

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայ գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Սեդա Օհանյանի «Լեւոն Գաբրիէլ Շաղոյեան (1887-1974)» գրքի շնորհանդեսը։

Միջոցառումը մեկնարկեց  պ.գ.դ., պրոֆ., ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայ գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնի վարիչ Գևորգ Ստեփանյանի բացման խոսքով:

Ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ  Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։

Ելույթներով հանդես եկան պ.գ.դ.,  Նոր պատմության բաժնի վարիչ Ռուբեն Սահակյանը, պ.գ.թ. Անի Ֆիշենկճյանը և այլոք։ 

Շնորհանդեսի ավարտին ելույթ ունեցավ գրքի հեղինակը` Սեդա Օհանյանը, որը երախտիքի խոսք ասաց ելույթ ունեցողներին և շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին` շնորհանդեսը կազմակերպելու համար: