ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայ գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Սեդա Օհանյանի «Լեւոն Գաբրիէլ Շաղոյեան (1887-1974)» գրքի շնորհանդեսը։
Միջոցառումը մեկնարկեց պ.գ.դ., պրոֆ., ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայ գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնի վարիչ Գևորգ Ստեփանյանի բացման խոսքով:
Ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։
Ելույթներով հանդես եկան պ.գ.դ., Նոր պատմության բաժնի վարիչ Ռուբեն Սահակյանը, պ.գ.թ. Անի Ֆիշենկճյանը և այլոք։
Շնորհանդեսի ավարտին ելույթ ունեցավ գրքի հեղինակը` Սեդա Օհանյանը, որը երախտիքի խոսք ասաց ելույթ ունեցողներին և շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին` շնորհանդեսը կազմակերպելու համար: