Վարդգես Միքայելյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Պատմական սկզբնաղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» խորագրով միջազգային առկա և առցանց գիտաժողով՝ նվիրված Վարդգես Միքայելյանի 100-ամյակին: Ինստիտուտի աշխատակիցներից բացի, գիտաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ նաև Եգիպտոսից (Արմինե Հակոբյան), Չեխիայից (Աննա Կարապետյան), Ռումինիայից  (Արսեն Արզումանյան)։

Գիտաժողովի բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 22-ին: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, Հայկական գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը։

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատ­մութ­յան ինս­տի­տու­տի տնօ­րեն, ՀՀ ԳԱԱ ա­կա­դե­մի­կոս Աշոտ Մելքոնյանը, տ.գ.դ., ԵՊՀ տնտեսագիտության և միջ․ տնտ․ հարաբերությունների ամբիոնի պրոֆ. Միքայել Միքայելյանը։

Պատմության ինստիտուտում անցկացվող գիտաժողովին Վարդգես Միքայելյանի ժառանգությունն արժևորեց ՀՀ ԳԱԱ  թղթակից անդամ, պ.գ.դ., պրոֆեսոր Ալբերտ Խառատյանը։

Գիտաժողովի երկու նիստերը վարեցին՝  Պատմության ինստիտուտի գիտաշխատող Էլիզաբեթ Թաջիրյանը և պ․գ․թ․  Կարեն Մկրտչյանը։

Պատմության ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան Գևորգ Ստեփանյանը, Սեդա Օհանեանը, Էլիզաբեթ Թաջիրյանը, Անի Ֆիշենկճեանը, Կարեն Մկրտչյանը, Քնարիկ Պետրոսյանը, Արծվի Բախչինյանը, Քնարիկ Ավագյանը, Վահե Սարգսյանը, Հովիկ Ավանեսովը:

Զեկուցումների ավարտից հետո տեղի ունեցավ քննարկում, հարց ու պատասխան: