ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՊՈԱԿ-Ի ԲԱԺԻՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ինստիտուտի ներքոհիշյալ բաժինների վարիչների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.

  • ՀՒՆ ԴԱՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
  • ՄԻՋԻՆ ԴԱՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
  • ՆՈՐ ԴԱՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
  • ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
  • ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
  • ՀԱՅ ԳԱՂԹՕՋԱԽՆԵՐԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
  • ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
  • ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
ա) պատմական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան,
բ) գիտական գործունեության առնվազն 10 տարվա փորձ,
գ) վերջին 5 տարվա ընթացքում հեղինակ է առնվազն գիտական 10 աշխատության:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ ՊՈԱԿ-ի բաժինների վարիչների թափուր պաշտոնների մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

ա) գրավոր դիմում,
բ) երկու լուսանկար՝ ¾ չափի,
գ) քաղվածք աշխատանքային գրքույկից,
դ) ինքնակենսագրություն,
ե) անձնագրի պատճեն,
զ) թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանը հավաստող փաստաթուղթ,
է) կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝ լրացված,
ը) բնութագիր վերջին աշխատավայրից,
թ) հրատարակված աշխատությունների ցանկ` հաստատված համապատասխան կարգով,
ժ) քաղվածք առաջադրման մասին որոշումից:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարության հրապարակման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում (բացի շաբաթ և կիրակի օրերից) Պատմության ինստիտուտի գիտքարտուղարին:

Հասցե`Ք.Երևան, Մ. Բաղրամյան պողոտա 24/4, հեռախոս՝ 010581931: