ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ՝ ՄԻԱՍՏԻՃԱՆԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հաշվի առնելով գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաջողված փորձը, տասնամյակներ շարունակ նրա արդարացված ու արդյունավետ լինելու հանգամանքը՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհուրդն իր անհամաձայնությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծում առաջ քաշված այն դրույթին, որով նախատեսվում է վերացնել գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգը, և նրա՝ միաստիճանի վերածումը։

Հակառակ դեպքում անշրջելի կորուստներ կկրի գիտությունը, մասնավորապես հայագիտությունը։ Հարկ է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ Եվրասիական միության անդամ երկրներում նույնպես շարունակում է գործել գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգը: Ուստի ՀՀ-ում միաստիճան համակարգի ներդրումը կառաջացնի տարբեր խնդիրներ, այդ թվում՝ վկայականների փոխճանաչման հարցում։ Հավելենք, որ երկաստիճան համակարգը գործում է նաև Եվրոպայի մի շարք առաջատար երկրներում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Շվեդիա և այլն։

Միաժամանակ հարկ ենք համարում ՀՀ կառավարությանն առաջարկել մշակել գիտամանկավարժական գործունեությամբ չզբաղվող քաղծառայողներին գիտական աստիճաններ շնորհելու վերաբերյալ հատուկ ընթացակարգ։

 

ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա.Ա. Մելքոնյան

ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ԳԻՏՔԱՐՏՈՒՂԱՐ, պ.գ.թ., դոցենտ Հ.Ղ. Մուրադյան