Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ի հովանավորությամբ և կողողիկոսարանի Կրթական-հայագիտական բաժանմունքի վարիչ Ժիրայր Դանիելյանի հրավելով ապրիլի երկրորդ կեսին Լիբանանում էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտիուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
Ապրիլի 23-ին Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը և Աշոտ Մելքոնյանն այցելեցին Լիբանանի հարավային Շամա զինավանում UNIFIL-ի (United Nations Interim Force in Lebanon) «Արևմտյան հատվածի» կենտրոնակայան։ Ակադեմիկոս Մելքոնյանը խաղաղապահ առաքելություն իրականացոնող հայկական բրիգադի ավելի քան երեք տասնյակ զինծառայողներին ներկայացրեց իր մոտեցումները հայոց պատմության մի շարք արդիական խնդիրների շուրջ։ Ս. Մկրտչյանը և Ա. Մելքոնյանը պատասխանեցին հայ զինծառյողներին հետաքրքրող հարցերին։ Ցուցադրվեց «Արարատ. հայոց անմահության խորհուրդը» փաստավավերագրական ֆիլմը։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Կրթական-հայագիտական բաժանմունքի հինգերորդ տարեշրջանի ունկնդիրների համար Ա. Մելքոնյանը կարդաց ութ դասախոսություն՝ հայոց պատմության հանգուցային հիմնահարցերի շուրջ։ Մելքոնյանն այցելեց «Ազդակ» և «Արարատ» թերթերի խմբագրատներ, մասնակցեց ապրիլքսանչորսյան մի շարք միջոցառումների, հանդես եկավ բանախոսություններով Շավարշ Միսաքյանի «Մեծ եղեռնի առաջին վավերագրողը» գրքի շնորհանդեսին, ՀԲԸՄ Լիբանանի մասնաճյուղի կազմակերպած սգահանդեսին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքի սաների դասընթացին։