ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հրավերով Հայաստանում էր գտնվում Ռումինիայի գիտությունների ազգային ակադեմիայի Հարավարևելյան Եվրոպայի երկրների հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, դոկտոր Անդրեյ Թիմոթինը: Հունիսի 7-9-ին նա մասնակցեց Արևելագիտության ինստիտուտում կայացած միջազգային գիտաժողովին` նվիրված հայազգի դիվանագետ Մանուկ Բեյ Միրզայանի հիշատակին: Հունիսի 11-ին նա դասախոսություններով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ինստիտուտում «Հարավարևելյան Եվրոպայի երկրների պատմության ուսումնասիրությունը Ռումինիայում» թեմայով:
Հունիսի 11-ին ՀՀ ԳԱԱ պատմության պատմության ինստիտուտի և Ռումինիայի ԳԱ Հարավարևելյան Եվրոպայի երկրների հետազոտության ինստիտուտի միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր: