ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հուլիսի 6-ին Լոնդոնի Նավասարդյան կենտրոնի կազմակերպած դասախոսական երեկոն նվիրված էր Հայաստանի Հանրապետության 100-րդ տարեդարձին։ Օրվա բանախոսը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էր։ Միջոցառմանը ներկա էին Լոնդոնահայ համայնքային գործիչներ, մտավորականներ, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության աշխատակիցներ։  
 

 
Ակադեմիկոս Մելքոնյանը համառոտ ներկայացրեց Հայոց պետականության հինգհազարամյա պատմական ուղին, ընդգծեց 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի և պետականության վերականգնման պատմական նշանակությունը, հանգամանորեն անդրադարձավ Առաջին հանրապետության պատմության դրվագներին։ Ապա Ա. Մելքոնյանը պատասխանեց ներկաների հարցերին։ 
 
 
Հաջորդ օրերին տեղի ունեցան հանդիպումներ Լոնդոնի հայկական դպրոցների ուսուցիչների ու աշակերտների հետ։ Մելքոնյանը ողջույնի խոսքով դիմեց դպրոցների ուսումնական տարեմուտի հանդեսի մասնակիցներին։ Գիտաժողովի ընթացքւմ տեղի ունեցան  ակտիվ քննարկումններ և արդյունքների ամփոփում: