Հուլիսի 6-ին Լոնդոնի Նավասարդյան կենտրոնի կազմակերպած դասախոսական երեկոն նվիրված էր Հայաստանի Հանրապետության 100-րդ տարեդարձին։ Օրվա բանախոսը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էր։ Միջոցառմանը ներկա էին Լոնդոնահայ համայնքային գործիչներ, մտավորականներ, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության աշխատակիցներ։
![](/images/Norutyunner/London-007jpg.jpg)
Ակադեմիկոս Մելքոնյանը համառոտ ներկայացրեց Հայոց պետականության հինգհազարամյա պատմական ուղին, ընդգծեց 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի և պետականության վերականգնման պատմական նշանակությունը, հանգամանորեն անդրադարձավ Առաջին հանրապետության պատմության դրվագներին։ Ապա Ա. Մելքոնյանը պատասխանեց ներկաների հարցերին։
![](/images/Norutyunner/London-001.jpg)
Հաջորդ օրերին տեղի ունեցան հանդիպումներ Լոնդոնի հայկական դպրոցների ուսուցիչների ու աշակերտների հետ։ Մելքոնյանը ողջույնի խոսքով դիմեց դպրոցների ուսումնական տարեմուտի հանդեսի մասնակիցներին։ Գիտաժողովի ընթացքւմ տեղի ունեցան ակտիվ քննարկումններ և արդյունքների ամփոփում:
![](/images/Norutyunner/London-004.jpg)
![](/images/Norutyunner/London-005.jpg)
![](/images/Norutyunner/London-003.jpg)
![](/images/Norutyunner/London-002.jpg)