ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԹՎՈՎ 6-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎ

2018 թ. հուլիսի 4-7-ը Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի ունեցավ «Ցեղասպանություն և զանգվածային բռնություն. ախտորոշում, բուժում և վերականգնում» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր Aix-Marseille համալսարանի բժշկական ֆակուլտետի նախաձեռնությամբ: Գիտաժողովին մասնակցում էին շուրջ 150 մասնագետներ:

ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պատմության ինստիտուտը ներկայացրեց ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պ.գ.թ. Անահիտ Խոսրոևան («Իրաքում ասորիների էթնիկ զտումները» (2003-2018 թթ.) ), որը զեկուցման ընթացքում հանգամանորեն քննարկեց Իրաքում տեղի ունեցող վերջին հալածանքների պատմությունը, բնիկ ասորիների զանգվածային արտաքսումն իրենց պատմական հայրենիքից` Իրաքից: Անահիտ Խոսրոևան անդրադարձ կատարեց Իսլամական գրոհայինների ի հայտ գալուց հետո ասորիների հանդեպ կատարած բարբարոսությոններին (զանգվածային առեւանգումներ, ասորի կանանց և աղջիկների բռնաբարություններ  ու ստրկացում,  խոշտանգումներ, որոնք զուգորդված են ասորիների զանգվածային սպանությունների հետ ) և ցավով նշեց, որ մինչև հիմա նման ոճրագործությունները իրավական առումով համարժեք գնահատական չեն ստացել: