ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ «ԲԱԶՄԱՎԷՊ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ 175-ԱՄՅԱԿԻՆ

Սույն թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, սփյուռքի նախարարության և Մխիթարյան միաբանության աջակցությամբ մեկնարկեց «Բազմավէպ» հայագիտական, բանասիրական, գրական հանդեսի 175-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի օրհնության խոսքը փոխանցեց Գերաշնորհ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Կաթողիկոսի օրհնության խոսքը փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կրթական-հայագիտական կենտրոնի տնօրեն Ժիրայր Դանիելյանը:

Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Նորին Սրբություն Գրիգոր Պետրոս Ի-ի օրհնության խոսքը փոխանցեց Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց եկեղեցու Հայաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը:

  

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեց 30-ից ավելի զեկուցումներ:

ՀՀ ԳԱԱ պատմու­թյան ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան Արմեն Կարապետյանը (««Բազմավէպ»-ը՝ հայկական հնագույն հանդես») և Էլիզաբեթ Թաջիրյանը («Հովհաննես Թովմաճանյանը Փարիզում. 1769 թ.»):