Միջազգային գիտաժողով Մոսկվայում ՝ նվիրված Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին

2018 թ. Նոյեմբերի 20-ին Մոսկվայում մեկնարկեց «Առաջին աշխարհամարտի  ավարտը և նոր աշխարհակարգի ձևավորումը. Վերսալից Մյունխեն» խորագրով միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովը կազմակերպվել էր ՌԴ ԳԱ Համաշխարհային պատմության ինստիտուտի և Մոսկվայի Մ.  Լոմոնոսովի անվան համալսարանի նախաձեռնությամբ։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց  ՌԴ պետդումայի կոմիտեի նախագահ  Սերգեյ Սլուցկին։

Գիտաժողովին մասնակցում էին պատմաբաններ Ռուսաստանից, Բելոռուսից, Իսրայելից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ուկրաինայից, Չեխիայից, Մոլդովայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից,  Ուզբեկստանից, գերմանիայից, ֆրանսիայից:

Առաջին լիագումար նիստում («Հայաստանը նոր աշխարհակարգի ձևավորման շրջանում»)  զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։ Աշոտ Մելքոնյանը ներկայացրեց Առաջին աշխարհամարտի ընթացքում ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի անցած դժվարին, բայց հերոսական ուղին, որը 1918 թ. մայիսի վերջին հանգեցրեց պետական անկախության վերականգնմանը։ Կեսօրից հետո Մելքոնյանը նախագահեց գիտաժողովի հերթական նիստը:

   

Ուշագրավ զեկուցում կարդաց Լոնդոնից Ֆիլիպպա Հետերինգտոնը, որն անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը, Անդրեյ Մանդելշտամի հայանպաստ գործունեությանը։ Ղրղզստանից Աբիլաբեկ Ասանկանովը, խոսելով  1916թ.  ցարական իշխանությունների կողմից ապստամբ ղրղըզների կոտորածներին, նույնպես անդրադարձ կատարեց Հայոց մեծ եղեռնին։

Նոյեմբերի 20-ին ՌԴ ԳԱԱ համաշխարհային պատմության ինստիտուտում ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանի նախագահությամբ կայացավ ԱՊՀ երկրների ինստիտուտների տնօրենների հերթական խորհրդակցությունը։