Համաժողով` «Խորհրդային պետականություն. պատմություն և արդիականություն» թեմայով։

Դեկտեմբերի 21-ին Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ համաժողով «Խորհրդային պետականություն. պատմություն և արդիականություն» թեմայով։

Բացման խոսքով հանդես եկավ ռեկտոր, պ.գ.դ. Ռ. Միրզախանյանը։ Զեկուցումներ կարդացին Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պ. գ դ. Ռուսաստանի կրթական ակադեմիայի թղթակից անդամ Ա. Լուբկովը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա. Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտութան ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռ. Սաֆրաստյանը, ՀԱԱ տնօրեն, պ.գ.դ. Ա. Վիրաբյանը, ՀՀ նախագահի խորհրդական Տ. Լիլոյանը և ուրիշներ։