ՆՈՐ ԳՐՔԵՐ

Աշոտ Մելքոնյան, Հայոց պատմության ակնարկներ Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2018, 294 էջ:

Ձեռնարկը ներկայացնում է «Հայոց պատմության» ակնարկը` հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը: Գրքում տեղ են գտել Հայաստանի պատմության առավել կարևոր և հանգուցային խնդիրների վերաբերյալ վերջին տասնամյակներին հայ պատմագիտության մոտեցումները:

 

 


Արմեն Մարուքյան, Հայոց ցեղասպանության պատմության հիմնահարցեր, Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2018, 95 էջ:

Աշխատության մեջ ներկայացվում և քննարկվում են Հայոց ցեղասպանության պատմության մի շարք առանցքային հիմնահարցեր: Համակողմանի ուսումնասիրության են ենթարկվել հայերի ցեղասպանության հանցավոր մտադրության, Մեծ եղեռնի իրագործման փուլերն ու հայերի ինքնապաշտպանական  մարտերը, անդրադարձ է կատարվել թուրքական և հետագայում նաև ադրբեջանական իշխանությունների կողմից արդեն արևելահայության ադրբեջանահայության նկատմամբ ցեղասպան քաղաքականության շարունակության հարցերին: Հայկական հարցը դիտարկվել է միջազգային  պայմանագրերի ու փաստաթղթերի լույսի ներքո, արծարծվել են ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, այլև այդ հանցագործության հետևանքների հաղթահարման, հատուցման հիմնահարցերն ու հն արավորությունները: