Մարտի 25-ին ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ժողովում հայագիտության և մասնավորապես հայ ազգային-ազատագրական շարժումների պատմության ուսումնասիրության բնագավառում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար լիբանանահայ հետազոտող, Լիբանանի խորհրդարանի երկարամյա պատգամավոր Եղյա Ճերեճյանին հանձնվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչման վկայականը։

Այդ պատվավոր կոչման համար պարոն Ճերէճյանի թեկնածությունը ներկայացրել էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը։
