Ստավրոպոլում հոկտեմբերի 10-ին մեկնարկեց «Կովկաս-Ռուսաստան-Եվրոպա. երկխոսության և համագործակցության տարածք» միջազգային գիտաժողովը շուրջ երկու տասնյակ երկրների պատմաբանների մասնակցությամբ։
Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում գիտաժողովին մասնակցում էր տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։ Գիտաժողովի լիագումար նիստում նա ներկայացրեց «Ռուս֊հայկական հարաբերությունների զարգացման ընդհանուր միտումները 18-20-րդ դարերում» զեկուցումը։
Գիտաժողովում ցեկուցումներով հանդես եկան հայազգի գիտնականներ Հյուսիսկովկասյան համալսարանից (Ա. Վարդումյան, Ա.Հակոբյան, Ռ. Հայրիյան, Կ.Համբարձումյան), ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտից (Դ. Այվազյան)։ Գիտաժողովի նյութերը նախապես տպագրվել էին առանձին ժողովածուով։
Գիտաժողովն իր աշխատանքը շարունակեց համալսարանի Պյատիգորսկի մասնաճյուղում։