ՎԱՀԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ

Վահան Մելիքյան, Էրզրումի պաշտպանությունը և անկման պատճառները, Եր.: «Զանգակ» հրատ., 2019, 248 +8 էջ:

Աշխատության մեջ աղբյուրագիտական լայն հենքի վրա ուսումնասիրվել է արևմտահայ հասարակական-քաղաքական կյանքը 1917-1918 թթ., մասնավորապես Անդրկովկասի իշխանությունների՝ Կոմիսարիատի և Սեյմի, հայկական ազգային մարմինների, կուսակցությունների, առանձին անհատների վարած ռազմաքաղաքական գործունեության արդյունքում Էրզրումի պաշտպանության և անկման պատճառների հիմնահարցը:

Գիրքը նախատեսված է պատմաբանների, քաղաքական ու կուսակցական գործիչների, ընթերցող լայն շրջանակի համար: